Սևան
Ղարիբյան
Կոմպոզիտոր, կատարող
Կենսագրություն
Սևան Ղարիբյանը լիբանանահայ կոմպոզիտոր է։ Ծնվել է 2000 թ. Երևանում։ Ստեղծագործական հմտություններն այժմ զարգացնում է Թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում, Ֆաբիան Պանիսելոյի դասարանում՝ 2023 թ. ստանալով մագիստրոսի կոչում «Դրամատիկ և գործիքային անսամբլի համար կոմպոզիցիա» մասնագիտացմամբ։ «Ալբենիս» հիմնադրամի կրթաթոշակառու է։ 16 տարեկանում ընդունվելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին (Վարդան Աճեմյանի դասարան)՝ 2020 թ. ավարտել է բակալավրիատը, դառնալով կոնսերվատորիայի ամենաբարձր ՄՈԳ-ով ավարտող շրջանավարտը, և 2022 թ.՝ մագիստրատուրան։ Նրա պրոֆեսիոնալ կրթությունն ուղղորդվել է Հայաստանում, որտեղ նա սովորել է նվագել ջութակ և դաշնամուր, ինչպես նաև անցել սիմֆոնիկ դիրիժորության դասեր։Սևանը միջազգային մրցույթների դափնեկիր է։ Վերջերս նա Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Սևանը հեղինակել է մի շարք ստեղծագործություններ վոկալ, կամերային և նվագախմբային կազմերի համար, որոնցից մի քանիսն արդեն հրատարակվել են։ Նրա գործերն արժանացել են երաժշտագետների բարձր գնահատականին և լուսաբանվել մամուլում։ Այդպիսի մի ստեղծագործություն է «Ցոլքը»՝ գրված ձայնի և դաշնամուրի համար, որը «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի և պարբերաբար հնչում է համերգային բեմերից։ Լարային քառյակի համար գրված իր «Մայրիներ» ստեղծագործությունը ձայնագրվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում կայացած XXI դարի կոմպոզիտորների լաբորատորիա «Գոլդեն Հոռնետի» «Ստրինգ Քուարթետ Սմեկդաուն» VI միջազգային ստեղծագործական մրցույթի շրջանակներում։ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող «Ժանամանակակից դաշնամուրը» (ICCTCP 2020) միջազգային ստեղծագործական մրցույթում Սևանը դարձել է դափնեկիր՝ իր «Երեք փերիներ» ստեղծագործությամբ։ Որպես իսպանական հայտնի «ՊլուրալԱնսամբլ» ժամանակակից երաժշտության համույթի կազմակերպած Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի դափնեկիր, նրա «Հինգ լուսին» ստեղծագործությունն ընդգրկվել է անսամբլի համերգային շրջագայությունների ծրագրում։ Սևանը ճանաչվել է հաղթող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կազմակերպած, Կոմիտասի 150-ամյակին նվիրված Խմբերգերի IV միջազգային կոմպոզիտորական մրցույթում, որտեղ իր «Նազան-Նաբիկո» ստեղծագործությունն արժանացել է ժյուրիի առաջին մրցանակին և «հանդիսատեսի համակրանք» տիտղոսին։Սևանի ստեղծագործությունների մեջ համատեղվում են իր բազմամշակութային փորձառություններն ու դասական մոտեցումները՝ նպաստելով իր յուրահատուկ ձեռագրի կերտմանը։ Նա հավատում է իր՝ որպես ժամանակակից երաժշտության եռանդուն ջատագովի դերին։Երաժշտական գործունեությանը զուգահեռ նա նաև սովորում է Լոնդոնի համալսարանի կառավարման և թվային նորարարության բաժնում:
Ընտրված ստեղծագործություններ
Վերնագիր | Տարի |
---|---|
«Antigone Sketches» սոպրանոյի, բարիտոնի և անսամբլի համար | 2023 |
«Numina» գալարափողի և լարային քառյակի համար | 2023 |
«PH03N1X» էլեկտրոնայինների համար | 2022 |
«Rumûz» ձայնի և անսամբլի համար | 2022 |
«Green:Blue · On Lake Maggiore» անսամբլի համար | 2022 |
«Իդիլիաներ» (Idylls) մենանվագ ջութակի համար | 2022 |
«Հինգ լուսին» (Five Moons) անսամբլի համար | 2021 |
«Arcade» կամերային անսամբլի համար | 2021 |
«Երկխոսության մեջ Ջեզուալդոյի երեք մադրիգալների հետ» (In Dialogue with Three Madrigals of Gesualdo) փայտյա փողային հնգյակի համար | 2021 |
«Մոնոդիա» (Monodia) մենանվագ կլառնետի համար | 2021 |
«Նազան-Նաբիկո» SSAA երգչախմբի համար | 2020 |
«Երեք փերիներ» (Three Færies) մենանվագ դաշնամուրի համար | վ.ն. 2020 |
«Երգութիւնք» (Cantica IRIS 42°) նվագախմբի համար | 2019/20 |
«Ալբեդո» (Albedo), 1 ընթացքի 11 մաս 22 լարայինների համար | 2019 |
«Նավակները» մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Մ. Մեծարենցի) | 2019 |
«Ժամանակի բյուրեղներ» (Time Crystals) մենանվագ դաշնամուրի համար | 2019 |
«Մայրիներ» (Cedars) լարային քառյակի համար | վ.ն. 2019 |
«Աստղերի և նավարկության ուսուցչի կողմից» սոպրանոյի, լարային հնգյակի և հարվածայինների համար (խոսք՝ Ս.-Ժ. Պերսի) | 2018 |
«1724 °F» պղնձափողային հնգյակի համար | 2018 |
«Գարնան անձրև» խառը երգչախմբի համար (խոսք՝ Դ. Վարուժանի) | 2017 |
«Քմանվագ» (Phantasia) ջութակի և դաշնամուրի համար | 2017 |
«Պայք և պայիկք» (Fæs & Færies) մենանվագ դաշնամուրի համար | 2017 |
«Ցոլք» (Lustre) ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ջ. Բայրոնի) | 2017 |
Պիես լարային քառյակի համար | 2016 |
«Լուսնկա գիշեր» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Հ. Թումանյանի) | 2016 |
«Առեղծված» (Conundrum) մենանվագ դաշնամուրի համար | 2016 |
Նորություններ
22 May 2020 — I’m now a verified artist on Spotify, 🎧 where you can follow me and listen to my string quartet Cedars, performed by Invoke and recorded by Golden Hornet! 🤩 Also available on Apple Music, Yandex Music, Deezer, TIDAL, Amazon Music, QQ Music, and Anghami!
22 May 2020 — A big thanks to Dr Artsvi Bakhchinyan for writing about my recent accomplishments in Azg Daily.
4 May 2020 — Thank you so much to Armenian National Music for sharing about my recent achievement!
1 May 2020 — I am absolutely thrilled to announce that I am the winner of the International Composition Competition ‘The Contemporary Piano’ (2020) organised by AN ART ARTISTRY (Athens, 🇬🇷) for my composition Three Færies, among the three prize-winning composers. 🧚
15 February 2020 — So excited to be a finalist in Golden Hornet’s String Quartet Smackdown VI and share this good news with you! My piece for string quartet will be recorded by the wonderful Invoke Quartet! 🎻✨ A panel of judges helped select the sixteen finalist compositions from hundreds of submissions around the world to be performed live in Austin, TX 🇺🇸 on February 29, 2020 by the Invoke Quartet. 💜
Մամուլ
Բախչինյան, Արծվի, ‘Երևանցի ուսանողը՝ աթենքյան մրցույթի դափնեկիր’, AZG Daily, link, 5 May 2020.
Armenian National Music, ‘Sevan Gharibian becomes International Composition Competition awardee’, link, 3 May 2020.
Ղարիբյան, Սևան, ‘In perfect harmony: Musicianship, Management and Digital Innovation’, London Connection, link, 3 December 2019.
RFI, ‘Mondoblog répond présent à Erevan !’, link, 13 October 2018.
TV5MONDE Info, ‘En direct du Sommet de la Francophonie’, link, 10 October 2018.
Դանիելյան, Սամվել, ‘Foreigners Prefer the Conservatory of Yerevan’, Aravot, link, 18 January 2018.
Շողակաթ ՀԸ, ‘Dzaynagir’, link, 23 December 2017.
Ռուխկյան, Մարգարիտա (2017-07-13). ‘The Inner Voice of People’. Golos Armenii. link, 13 June 2017.
Սարգսյան, Սվետլանա, ‘Armenian Young Composers’ Chamber Music Festival’, Armenian Composer, 2017
Կապ
Մայրիներ (Cedars) լարային քառյակի համար
(վ.ն. 2019)
Finalist in Golden Hornet’s String Quartet Smackdown VI‘The righteous will flourish like a palm tree, they will grow like a cedar of Lebanon.’ I have adhered to the cedar’s perception as a spirit assistant, a symbol of strength and eternity. My piece bears cross-genre influences and is episodic in form, denoting the spiritual-cultural states I have experienced.Performed by Invoke: Nick Montopoli, violin; Zachariah Matteson, violin; Karl Mitze, viola; Geoff Manyinat, violoncello
Պայք և պայիկք (Fæs & Færies) մենանվագ դաշնամուրի համար (2017)
6 choreographic pictures for piano‘Ignis fatuus’ 🔥
‘Dryad & Oread’ 🏔
‘Night Færie’ 🌌
‘Game Færie’ 🃏
‘Dew Færie’ 💧
‘Dæva’ 🐲The work is inspired by Greek and Armenian mythologies; each movement depicts and is dedicated to a færie (mythological creature). It features evocative scenes and characteristic descriptions, enlivened by a variety of textures and techniques, both performative and compositional (including, for instance, homophony, polyphony, monody, polyrhythm, polymetry, acoustics, harmonics, and modality).
Լուսնկա գիշեր սոպրանոյի և դաշնամուրի
համար (2016)
Moonlit night,
The sky is bright,
Myriads of stars
Are shining bright.The village in the vale
Is already asleep,
The villager’s cottage
Is dusky and still.They are asleep, cuddling,
Against the sky,
As though God
Is smiling from above.— Hovhannes Tumanyan
(translation: Vanse)
Ցոլք (Lustre) ձայնի և դաշնամուրի համար (2017)
First Prize Winner in the ‘Renaissance’ International Contest-Festival IXText: Lord Byron, Childe Harold’s Pilgrimage, excerpts from Canto III
Քմանվագ (Phantasia) ջութակի և դաշնամուրի համար (2017)
Առեղծված (Conundrum) մենանվագ դաշնամուրի համար
Conundrum is a piece for solo piano, composed in 2016. Chiefly mysterious in mood, it combines different modern Western scales (mostly centred around E and B) and pianistic as well as monophonic, biphonic, polyphonic textures from different periods. The piece starts off with an opening theme in the dominant, which proceeds to the tonic, an ostinato bass whereon is based the skeleton of the piece. The different dialogues between sinister and æthereal themes lead to the elucidation of the conundrum on the B major chord.
Սեւան Գարիբեան. ծնեալ յԵրեւան յամի .Ս. լիբանանահայ նուագայարդար էॱ Զհմտութիւն իւր ստեղծագործական այժմ զարգացուցանէ ի Բարձրագոյն դպրոցի երաժշտականի ըստ անուան Սոփիայ թագուհւոյ. ի դասարանի Փաբիանոսի Պանիսելոյ· պարգեւառ է Ալբենիս հիմնադրութեանॱ Սեւան վեշտասան ամաց էր ի մտանել ի բաժին ստեղծագործական Երաժշտանոցի պետականի Երեւանու ըստ անուան Կոմիտասայ ի դասարան Վարդանայ Աճէմենի· աւարտեալ յամի .ՍԻ. եղեւ շրջանաւարտ ամենաբարձր նշանաւ· զկնի երկու ամաց ընկալաւ զաստիճան մագիստրոսի արուեստից ի նմին համալսարանէॱ Նախաշաւիղ ուսման նորա երաժշտականի մեծաւ մասամբ անց ի Հայս. ուր ուսաւ հարկանել զջութակ եւ զդաշնամուր. որպէս եւ զհիմունս նուագավարութեանॱՍեւան դափնեկիր է մրցմանց համաշխարհականիցॱ Ընկալաւ ի ձեռանէ Նորին Մեծութեան Սոփիայ թագուհւոյ Սպանիայ զպատիւ գերաւրինակ աշակերտիॱ Սեւան արար երկս բազումս վասն կազմոց ձայնայնոց. սենեկայնոց եւ նուագախմբայնոց. յորոց քանի մի հրատարակեալ ենॱ Ստեղծագործութիւնք նորա արժանացան գովասանութեանց երաժշտագիտաց եւ լուսաբանեցան ի մամլոյॱ Մի ի նոցանէ է Ցոլք վասն ձայնի եւ դաշնամրի. որ արժանացաւ առաջին մրցանակի ի Վերածնունդ մրցման եւ փառատաւնի համաշխարհականի· եւ մերթ ընդ մերթ հնչէ ի բեմաց հանդիսիցॱ Լարային քառեակ նորա Մայրք կոչեցեալ ձայնագրեցաւ ընդ վեցերորդ մրցումն ստեղծագործական համաշխարհական Ստրինգ Քուարթէտ Սմեկդաւն. կազմակերպեալ .Ի. դարու նուագայարդարից գործարան Գողդըն Հոռնետի յՈստին քաղաքի Տեխաս նահանգի Միաբան Նահանգաց Ամերիկայॱ Յաթենական միջազգային ստեղծագործական մրցման Ժանամանակակից դաշնամուր անուանեալ Սեւան եղեւ պսակաւոր Երեք պայիկք երկով իւրովॱ Ընկալեալ զբրաբիոն Մրցման երիտասարդ նուագայարդարից ժամանակակից երաժշտականութեան համութի սպանիականի ՊլուրալԱնսամբլի. ստեղծագործութիւն իւր որ կոչի Հինգ լուսինք եմուտ ի նոցա ծրագրի շրջագայութեանց եւ հնչեաց ի քաղաքս քաղաքսॱ Սեւան յաղթող եղեւ ի Հայ փոքրիկ երգչաց համաշխարհական միութեան կազմակերպեալ. Կոմիտասայ երրորդ յոբելինի ձաւնեալ Խմբերգոց չորրորդ համաշխարհական ստեղծագործական մրցման. ուր երգ իւր Նազան Նաբիկո տարաւ զառաջին մրցանակ ատենի եւ զպատիւ համակրանաց հանդիսատեսացॱԻ նուագս Սեւանայ միաւորին փորձք բազմամշակութայինք ընդ աւանդութեանց դասականաց կերտել ձեռագիր իւրականॱ Նա հաւատայ պաշտաման իւր ջատագովի արդի երաժշտականութեանॱ Զոյգ ընդ գործունէութեան երաժշտականի եւս ուսանի զկառավարութիւն եւ զթուական նորաձեւութիւն ի Համալսարանի Լոնդինիոնի⁘